Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ստորագրել է Ռուսաստանի Դաշնություն նոր տարածքների՝ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մուտքի մասին համաձայնագրեր։
Ելույթ ունենալով ստորագրման արարողության ժամանակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում վերականգնել Խորհրդային Միությունը։ «Չկա Խորհրդային Միություն, չկա անցյալ: Այո՛, և Ռուսաստանին այսօր դա այլևս պետք չէ, մենք դրան չենք ձգտում»,- ասել է ռուսական պետության ղեկավարը։
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին։ Ռուսաստանը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչել է այս տարվա փետրվարին։
Սեպտեմբերի 23-27-ը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ են անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով՝ Ռուսաստանին միանալու օգտին քվեարկածների 99,23 տոկոսը: