Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նամակում Կապառոսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նախագահին և երկրպագուներին:
«Հպարտ եմ իրար հետ ունեցած պահերով և չեմ դադարելու մտածել, որ բախտավոր եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու ձեզ հետ: Ամենալավն եմ մաղթում քեզ` Հայաստան»,- գրել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը: