Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ աջակցելու մեր 17 ռազմագերիների վերադարձին։ Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր միջազգային գործընկերների հետ միասին մենք հետագայում ևս առաջընթաց կարձանագրենք ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,-նշել է կառավարության ղեկավարը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։