Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ վերադարձածների թվում են այն անձինք, որոնց սեպտեմբերի 23-ին այցելել են ԿԽՄԿ ներկայացուցիչները։
ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը ԿԽՄԿ-ին հաստատել են ադրբեջանական իշխանությունները: Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը: Տեսակցությունն իրականացվել է առանձնազրույցների ձևաչափով, կապ է հաստատվել ընտանիքների հետ։
ՆԳՆ-ն արագացրել է Արցախի բնակիչներին ՀՀ քաղաքացիություն տալու ընթացակարգը
Լեռնային Ղարաբաղից փախստականի կարգավիճակ ստացած հարկադիր միգրանտները արագացված ընթացակարգով կկարողանան Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Դրա համար...