ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի զինծառայողները ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման մասնագետները զորամիավորման անձնակազմի հետ հրահանգչական-մեթոդական պարապմունքներ են անցկացրել պայմանական հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառման պայմաններում:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ պարապմունքների տեսական մասում դիտարկվել են զանգվածային ոչնչացման զենքի տեսակները և դրանից պաշտպանվելու եղանակները: Ռուսական ռազմակայանի զինծառայողները գործնական հատվածում մշակել են անհատական և կոլեկտիվ պաշտպանության հաստիքային միջոցների կիրառման ալգորիթմները, պայմանական հակառակորդի կողմից տարբեր տեսակի զանգվածային ոչնչացման զենքի կիրառման պայմաններում գործողությունների եղանակները:
Վերջում զինծառայողները ՌԽԲ բնագավառում տեսական գիտելիքների վերաբերյալ ստուգարքներ են հանձնել։
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները կկատարեն նաև ուսումնական տարվա ընթացքում ստուգողական միջոցառումների շրջանակներում նախատեսված առաջադրանքները: