Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: