ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել, որ Բալիում G20 առաջնորդների առաջիկա հանդիպմանը նա կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, РБК-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters-ը:
Հարցին, թե հնարավոր է արդյոք դեմ առ դեմ հանդիպում և բանակցություններ, Բայդենը պատասխանել է. «Տեսնենք»։
Սեպտեմբերի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինն իր հեռուստաուղերձում, որում նա հայտարարել էր Ռուսաստանում մասնակի զորահավաք սկսելու մասին, հայտարարել էր, որ Արևմուտքի կողմից գործի է դրվել «միջուկային շանտաժը»: Որպես օրինակ՝ նախագահը մեջբերել է «ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հնարավորության և թույլատրելիության մասին» արտահայտությունները:
«Մեր երկրի տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում Ռուսաստանի և մեր ժողովրդի պաշտպանության համար մենք, անկասկած, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Դա բլեֆ չէ», – ասել էր Պուտինը։