Երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռ Նիկիտա Պրեսնյակովը մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչվել է զինվորական ծառայության։ Այս մասին հայտնում է REGNUM-ը՝ հղում անելով Հինգերորդ ալիքին։
Վերջինիս տվյալներով՝ Նիկիտային տարել են Մոսկվայի նահանգային թատրոնից, որտեղ նա փորձ էր անցկացնում։ Գեղարվեստական ղեկավարն է ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը։
Միաժամանակ նշվում է, որ Բեզրուկովը չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուգաչովան առաջին անգամ հրապարակավ պաշտպանել էր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի դիրքորոշումը, որը հանդես է գալիս Ուկրաինայում պատերազմի դեմ և խոստովանել, որ Ռուսաստանը վտարանդի է դառնում: Վերոնշյալ դիրքորոշման համար Մաքսիմ Գալկինին Ռուսաստանում արտասահմանյան գործակալ են ճանաչել: