Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության քննիչներն ու աշխատակիցները կարողացել են պարզել կասկածյալներին, որոնք առնչություն ունեն Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը։ Այս մասին РИА Новости – ի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:
«Մեր կողմից արդեն տեղադրվել է պարզվել է բեռնատարի երթևեկության երթուղին, որտեղ տեղի է ունեցել խափանումը։ Դա Բուլղարիան է, Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան, Կրասնոդարը … ։ ՌԴ ԱԴԾ օպերատիվ աշխատակիցների օգնությամբ հաջողվել է պարզել կասկածյալներին, ովքեր կարող էին ահաբեկչություն նախապատրաստել», – ասել է Բաստրիկինը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Նա հստակեցրել է, որ Ղրիմի կամրջի վրա Պայթյունը պատրաստել են ուկրաինական հատուկ ծառայությունները։
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել այդ պայթեցման նպատակներն ու խնդիրները։ Մեր բոլոր տվյալները թույլ են տալիս միանշանակ եզրակացություն անել՝ դա ահաբեկչություն է, որը պատրաստել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Այդ ահաբեկչության նպատակը քաղաքացիական ենթակառուցվածքի խոշոր օբյեկտի ոչնչացումն էր, որը շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար», – ասել է Բաստրիկինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։