Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ բանաձևի նախագիծը՝ երկրի Սահմանադրության 34-1-րդ հոդվածի համաձայն։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Սենատի կայքը։
Բանաձևի նախագծով նաև պահանջվում է անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքից՝ ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումը։
Բանաձևով առաջարկվում է նաև խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու նախաձեռնությունները։ Բանաձևի հեղինակներն են սենատորներ Բրունո Ռետայոն, Քրիստիան Կամբոն, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսելը և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։