Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Դեսպանատունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները»,- նշեց Հունանյանը։
Ավելի վաղ որոշ օտարերկրյա դեսպանատներ հայտարարել էին աշխատակիցների տարհանման մասին։