Ուկրաինայի հակամարտությունում ՌԴ-ի հաղթանակը կդառնա ՆԱՏՕ-ի պարտությունը, նման ելք դաշինքը չպետք է թույլ տա: Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС – ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 12-13-ին Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների նիստի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում:
«Կարևոր է, որ Ուկրաինան հաղթի։ Քանի որ եթե Պուտինը հաղթի, ապա դա կլինի ոչ միայն մեծ պարտություն Ուկրաինայի համար, այլև պարտություն բոլորիս համար, քանի որ աշխարհն ավելի վտանգավոր և մեզ ավելի խոցելի կդարձնի ռուսական ագրեսիայի առջև», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Ուկրաինայում երկար պատերազմի: «Մենք պետք է պատրաստ լինենք երկար պատերազմի և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու», – հավելել է նա: