Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հանդիպումն արդեն կայացել է այսօր: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները կրում են պարբերական բնույթ:
Այլ մանրամասներ մեզ չհայտնեցին, միայն ընգծեցին, որ տեղեկատվությունն այդքանն է:
Ավելի վաղ մամուլը գրում էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի օրն է ժամանել Երեւան, սակայն ՀՀ իշխանությունները տարբեր պատրվակներով դեռ չեն հյուրընկալել արցախցի գործընկերներին։
Երեկ երեկոյան ժամը 18։00-ի դրությամբ դեռ որեւէ ֆորմատով հանդիպման մասին տեղեկատվություն չկար, իսկ իշխանական կուլիսներից տեղեկություններ էին ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը ձգձգում է հանդիպումը։ Արտգործնախարարն էլ դեռ չէր ընդունել, իսկ ԱԺ նախագահը երկրում չէ, մի քանի օր է՝ պաշտոնական այցով Մոսկվայում է։