Թեհրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում Է Tasnim-ը, Աբդոլահիանը կրկին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ուժերի տեղակայմանը:
Իրանցի նախարարը նաև հաստատել է Իրանի աջակցությունը տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հայտարարել էր, որ Պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ւ Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն անթույլատրելի է: