Կիևի մարզում և Ուկրաինայի մի քանի այլ շրջաններում օդային տագնապ է հայտարարված։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է kommersant-ը:
«Շևչենկովսկի թաղամասում պայթյուն է որոտացել մայրաքաղաքի կենտրոնում։ Բոլոր ծառայությունները գնում են տեղ»,- գրել է նա Telegram-ում։ Ավելի ուշ Կլիչկոն ավելացրել է, որ նույն տարածքում հերթական պայթյունն է տեղի ունեցել, սակայն հորդորել է կիևցիներին չլքել քաղաքը:
Նաև օդային տագնապ է հայտարարվել Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի և Խարկովի մարզերում, հայտնում է Strana.ua-ն։ Պայթյուններից հետո Կիևում հրդեհ է բռնկվել։ Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։
Այսօր ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, գիշերը օդային տագնապի մասին է հայտարարվել Ուկրաինայի արևելքում և հարավում։ Նիկոլաևում պայթյուններ են տեղի ունեցել արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտների վրա։ Ուկրաինայի տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի զանգվածային գնդակոծության հետևանքով տուժել է էներգետիկ օբյեկտների գրեթե մեկ երրորդը։ Մի քանի օր անց երկրում հաջողվել է կայունացնել էներգիայի մատակարարումը։