Հայաստանի արժույթի շուկայում այսօր՝ հոկտեմբերի 16-ի համեմատ, փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 17-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 400,24 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 406.59 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 386.12 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 401.24 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 6.03 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.76 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 441.53 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 467,16 դրամ։