Փարիզի Accor Arena-ում համերգի ժամանակ՝ հենց բեմի վրա հանկարծամահ է եղել 41-ամյա երգիչ Մայքլ Բենջամինը, որը հանդես է գալիս Carimi խմբում՝ Միքաբեն անվանբ։ Այս մասին հայտնում է Le Monde-ը։
Երգիչը ելույթի ժամանակ հետո կորցրել է գիտակցությունը, համերգն անմիջապես ընդհատվել է, հանդիսատեսին խնդրել են լքել դահլիճը։ Բժիշկները երգչին սրտի մերսում են արել, սակայն չեն կարողացել փրկել կյանքը։ Մահվան հավանական պատճառ է նշվում սրտի կաթվածը։
Միքաբենին հրավիրել էին կատարելու իր «Ou Pati» ստեղծագործությունը։ Սա նրա առաջին ելույթն էր՝ խմբի փլուզումից վեց տարի անց:
Միքաբեն ծնվել է 1981 թվականին՝ Հայիթիի մայրաքաղաքում, երգիչ Լայոնել Բենջամինի ընտանիքում։ Արտիստը Carimi խմբի կազմում մի քանի նշանավոր հիթեր ուներ, ինչպիսիք են Baby I Missed You և Fanm sa move: