Մալխաս Ամոյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս են եկել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նշենք, որ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-23-ն Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մասնակցում են մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես են գալու 8 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):