Հոկտեմբերի 17-ին Երեւան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի մամուլի ասուլիսը:
Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը եւ Էնդի Լեվինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտնել էր ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների Հայաստան կատարելիք այցի մասին։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում, որի անդամները հաճախ են այցելում Ուկրաինա, Վրաստան և Հայաստան։ Սարգսյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ի տարբերություն սեպտեմբերի 17-19-ը Հայաստան այցելած պատվիրակության անդամների՝ Նենսի Փելոսիի գլխավորությամբ, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն։