Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ։ Այս տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Դատավորն անցնում է ԱԱԾ ում հարուցված քրեական վարույթով: Այս վարույթի շրջանակում ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ըստ կասկածանքի՝ նա օժանդակել է Պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն։