«Փաստ» օրաթերթը գրում է, որ ԱՄՆ կոնգրոսականները Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորների հետ, սակայն, իր խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ՝ հիմնական հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների շրջանակներում։
Նույն աղբյուրը թերթին փոխանցել է նաև, որ կոնգրեսականները խորհրդարանում հիմնականում պատրաստվում են քննարկել առաջիկայում հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ընդհանուր դրույթները, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման հետ կապված մոտեցումներն ու ընդհանուր այլ կազմակերպչական բնույթի հարցեր։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստան է ժամանելու ԱՄՆ կոնգրեսականների բավականին մեծ ներկայացուցչական կազմ։ Նախնական տեղեկությունների համաձայն, կոնգրեսականները մի շարք հանդիպումներ են ունենալու, այդ թվում՝ հայ խորհրդարանականների հետ։