Այդ անձինք եկել էին ինձ սպանելու: Դեպքը պայմանավորված էր բացառապես իմ քաղաքական գործունեությամբ: Սա իշխանության պատվերն է՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով իրեն ծեծի ենթարկելու դեպքին: Նա արդեն դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից:
«Վերջին շրջանում ես հիմնականում ֆեյք օգտահաշիվներից որոշ սպառնալիքներ ստացել եմ, որոնց ուշադրություն չեմ դարձրել»,- հիվանդանոցի բակում ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ պատրաստվում է ցուցմունք տալ և իր տեղեկություններով՝ դեպքի առնչությամբ արդեն վարույթ է սկսվել:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարայնը ծեծի է ենթարկվել այսօր: Ավելի վաղ «5165» շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը Armenia Today-ին հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել Է. Ղազարայանի տան հարակից բակում: Նրա վրա հարձակվողները եղել են 2 անհայտ անձինք: