ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական անգամ հոկտեմբեր ամսին են այցելել Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այդ տեսակցության ժամանակ նրանց հնարավորություն է տրվել տարբեր կապի միջոցներով կապվել իրենց ընտանիքների հետ՝ օգտագործելով «Կարմիր խաչի նամակներ», ձայնագրված տեսաուղերձներ. տրվել է նաև հեռախոսազանգերի հնարավորություն»,–նշեց Ամատունին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։ Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը: