Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցություններն արգելափակվեն։ Այս մասին ИРНА-ի փոխանցմամբ, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։
«Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության ուղիները արգելափակվեն, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունն այդ տարածաշրջանում զորավարժություններ է անցկացնում», – ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Նշենք, որ օրեր առաջ Աբդոլահիանը կրկին նշել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ուժերի տեղակայմանը: Իրանցի նախարարը նաև հաստատել է Իրանի աջակցությունը տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: