RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում հայտնել է ամուսնու ավագ եղբոր՝ կինոռեժիսոր Դավիթ Քեոսայանի մահվան մասին։ Քեոսայանը մահացել է կյանքի 62-րդ տարում։ Նրա մահվան պատճառների մասին RT-ի գլխավոր խմբագիրը չի հստակեցրել։
«Տիգրանի ավագ եղբայրը՝ միակ հարազատ եղբայրը։ Այսօր նա այլևս չկա։ Ովքեր հավատավոր են, աղոթե՛ք»,- գրել է Սիմոնյանը։
Քեոսայան ավագը եղել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, բուհից հետո 1983 թվականին սկսել է աշխատել «Սովէքսպորտֆիլմ»-ում։
Դավիթ Քեոսայանի առաջին դերերից մեկը եղել է «Ռուսական կայսրության թագը կամ կրկին խուսափողական» կուլտային խորհրդային ֆիլմում անօթևանի դերը, որում նա խաղացել է 1971 թվականին։ Որպես պրոդյուսեր նրա վերջին աշխատանքը իր եղբոր՝ Տիգրանի «Ղրիմի կամուրջ. պատրաստված է սիրով» ֆիլմի վրա աշխատելն էր, որը թողարկվել է 2018 թվականին։