Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի անդամները չորեքշաբթի օրը համաձայնեցրել են սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ստանդարտացման համաձայնագրի նախագիծը: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ամփոփելով ՀԱՊԿ հանձնաժողովի 20-րդ նիստը։
«Ես պետք է ասեմ, որ որոշման այս նախագիծը մշակվել է բելառուսական կողմի կողմից։ Եվ մենք մեր պետությունների ղեկավարների քննարկմանը կներկայացնենք հավանության և ստորագրման համար», – ասել է նա։ Դա այսօրվա նիստի մեծ հաջողություն եմ համարում»։
Սեմերիկովի խոսքով՝ փաստաթուղթն ընդունվել է մասնակից երկրներում սպառազինության և տեխնիկայի ստանդարտացման իրավիճակի գնահատումից հետո և անհրաժեշտ է այդ ստանդարտները «մեկ հայտարարի հասցնելու համար»: «Տարբեր պետություններում ընդունվել են ընդհանուր առմամբ նույնատիպ [ստանդարտներ], բայց կան որոշակի տարբերություններ ստանդարտների, սպառազինության և տեխնիկայի վերանորոգման, արդիականացման առումով», – հավելել է նա։