Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ընթացող բողոքի ակցիային զուգահեռ կառավարությունում ընդունել էին Բրյուսովի համալսարանի 6 պատվիրակներին: Պատվիարկներն արդեն դուրս են եկել կառավարությունից ու մանրամասներ հայտնել հանդիպման մասին:
Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց նամակը մակագրվել է ՀՀ փոխվարչապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Համբարձում Մաթևոսյանին:
«Պնդեցինք, որ հիմա ենք մեր նամակի պատասխանը պահանջում, որովհետև խոսքը մեր 4000 ուսանողների մասին է: Մեզ պատասխանեցին հետևյալը. հաշվի առնելով, որ ՀՀ են ժամանակում այլ երկրների պատվիրակություններ, օրը հագեցած է, վաղը ժամը 13:00-ին մեր հարցերին կպատասխանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը»,- ասաց Թամրազյանը:
Հիշեցնենք, որ Բրյուսովան անվան համալսարանի դասախոսներն ու ռեկտորը ուսանողների հետ բողոքի ակցիաներ են անցկացնում հոկտեմբերի 12-ից այն բանից հետո, երբ Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը հայտարարեց, որ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որը նախատեսում է համալսարանի միավորումը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում: