Մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական այցը Երևան: Տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: ԱԳՆ-ից հայտնել էին, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։