Հայրենիքը նրա համար բացարձակ արժեք էր. փոխգնդապետ Մարտիրոսյանի հերոսական ուղին:
Զինվորական Արտակ Մարտիրոսյանը որոշել էր բժիշկ դառնալ, ընդունվել էր Երևանի պետական բժշկական համալսարան: Սակայն այն տարիներին, երբ Արցախյան գոյապայքարը նոր թափ էր հավաքում, 1990-ականներին դեռ 16 տարեկան երիտասարդը կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ Քարվաճառի շրջան: Հավանաբար այս որոշումն էր, որը ճակատագրական եղավ փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանի համար:
Այդպես էլ չավարտելով ԵՊԲՀ-ն՝ նա համալրել է ՀՀ ԶՈւ շարքերը: Նա այդ ընթացքում ուսում է ստացել ԱՄՆ հայտնի ռազմական հաստատություններից մեկում՝ ձեռք բերելով կարևոր հմտություններ: 2003-ին ներգրավվում է խաղաղապահ բրիգադում:
Մարտական ընկերները պատմում են, որ իր առաջնորդության ոճը միանշանակ տաբերվում էր բոլոր սպաներից: Ասում են՝ նա կարողանում էր զինվորի հետ շատ մտերիմ, անմիջանական ինել, միևնույն ժամանակ շատ խիստ ու պատրաստված հրամանատար էր, որի ղեկավարած բոլոր ստորաբաժանումները բացառիկ են եղել: 44-օրյա պատերազմում նա ամեն ինչ արեց՝ հասնելու առաջնագծում կանգնած զինվորներին:
Նրա հերոսական պայքարի մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: