Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել Ռուսաստանում հոկտեմբերի վերջին և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Հանդիպման մասին պատմել է «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով՝ աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի հաշտարար ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճերի հարցը։
«Ведомости»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որպես դրանց անցկացման հիմնական վայրեր դիտարկվում են Մոսկվան և Սոչին: «Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կընկնի Սոչիի վրա», – ասել է պարբերականի աղբյուրը:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։