Ուկրաինայի պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ այլ հակամարտություններ, որոնք տեղի են ունենում Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում՝ Սուրբ Էգիդիուս համայնքի կողմից կազմակերպված եռօրյա միջկրոնական գագաթաժողովի բացման արարողությանը։
«Այսօր կան մարդիկ, որոնց վրա հարձակվում են, իսկ մյուս կողմից՝ կան առաջնորդներ, ովքեր որոշել են հարձակվել, ներխուժել և նվաստացնել: Չեզոք մնալը կնշանակի գիտակցել, որ ուժեղի օրենքը դառնում է ընդհանուր օրենք»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ուժեղների օրենքների վրա հիմնված աշխարհը չի կարող օրինական լինել։