Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը «Adidas»-ի հետ պայմանագիրը խզելուց հետո մեկ օրվա ընթացքում երկու միլիարդ դոլար է կորցրել: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այդ մասին արված իր հայտարարությունը նա ուղարկել է «Endeavor» տաղանդների գործակալության գլխավոր տնօրեն Արի Էմանուելին:
«Ես մեկ օրում կորցրել եմ 2 միլիարդ դոլար։ Ես դեռ կենդանի եմ: Խոսքը սիրո մասին է։ Ես դեռ սիրում եմ քեզ: Աստված դեռ սիրում է քեզ: Փողը այն չէ, ինչ ես եմ: Մարդիկ են այն, ինչ ես եմ»,-գրել է նա:
Գրառմամբ նա արձագանքել է Էմանուելի քննադատությանը: Նա ռեփերի պահվածքը «սխալական ատելություն» է անվանել: