Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին։ Այս մասին հայտնել են ԱԺ կայքէջից։
Նշենք, որ օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվելուց հետո Գրիգորյանը, ըստ ամենայնի, զինդատախազ կնշանակվի, սակայն նա չի համաձայնել այդ նշանակմանը։