Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտվել է, ТАСС-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Զորահավաքային զորակոչված քաղաքացիների հավաքագրումն ավարտվել է այսօր։ Քաղաքացիների իրազեկումը դադարեցվել է։ Ձեր կողմից սահմանված առաջադրանքը՝ 300 հազար մարդու հավաքագրում, ավարտված է: Լրացուցիչ առաջադրանքներ չեն նախատեսվում: Հատուկ ռազմական գործողության շրջանակներում զինկոմիսարիատները զորքերի համալրումը կշարունակեն միայն կամավորների և պայմանագրային զինվորական ծառայության թեկնածուների ընդունման հաշվին», – հայտարարել է Շոյգուն:
Զորահավաքի շրջանակներում զորակոչվել են ավելի քան 27 հազար ձեռնարկատերեր և տարբեր մակարդակի գործադիր իշխանության մարմինների ավելի քան 1 300 ներկայացուցիչներ:
Կամավորներ թիվը 13 հազար մարդ է։
Մարտական գործողությունների մասնակիցները կստանան մարտական գործողությունների վետերանների կարգավիճակ։
Շոյգուի խոսքով՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի սկզբնական փուլում կանչված քաղաքացիների մատակարարման և բավարարման խնդիրները լուծված են։