Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է Երևան կատարած վերջին այցի ընթացքում իր ունեցած բանակցությունները: Twitter-ում արված գրառման մեջ նա նշել է, որ վերջին երկու օրվա ընթացքում օգտակար հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ։
«Քննարկել ենք ընթացիկ իրադարձությունները և հաջորդ քայլերը։ Ես ընդգծել եմ Եվրամիության շարունակական ակտիվ մասնակցությունը խաղաղ գործընթացին»,-գրել է Կլաարը։
Հիշեցնենք, որ Երևան կատարած այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետի, ԱԳ նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի հետ: