Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակից։
«Հայաստանի Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեսակցեցանք Թուրքիա-Հայաստան բնականոնացման գործընթացի շուրջ»,-Instagram-յան իր էջում գրել է Փայլանը։
Նշենք, որ 2021-ին երկու երկրները երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ են նշանակվել։ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները մի շարք բանակցություններ են վարել։ Հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ որոշում է կայացվել հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումները: