Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։ Այս մասին
հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Մարզերում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ:
Քամին՝ հյուսիսարևմտյան 5-8մ/վ: Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ թույլ անձրև։