Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երեւանում նախատեսված ՀԱՊԿ ԿԱԽ հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական էջը:
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2022 թվականի նոյեմբերի 1-ին հանդիպել է աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած արտահերթ նստաշրջանի արդյունքները։