Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի՝ բերանքսիվայր ընկած։ Փաստի առթիվ քննիչի ոորշմամբ նշանակվել է քրեական վարույթ և դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։