Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի հետ «Stand-by» ծրագրով եռամյա վարկային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ։ Համաձայնագիրը նախատեսում է մոտ 165,6 մլն դոլարի վարկի հատկացում։ Այս մասին հայտնում է ԱՄՀ պաշտոնական կայքը։
Միջոցները, ըստ պարզաբանման, կուղղվեն ՀՀ կառավարության տնտեսական ծրագրին աջակցելուն, մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունության պահպանմանն ու ներառական աճի ապահովմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը։
Համաձայնագիրը ենթակա է հաստատման Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսվում է վերանայել այն 2022 թվականի դեկտեմբերին։
Stand-by-ը վարկ է, որը 1952 թվականից տրամադրվում է ԱՄՀ անդամ երկրներին որոշակի նպատակների համար, որոնք համաձայնեցվել են ԱՄՀ-ի հետ՝ Stand-by-ի համաձայնագրերի հիման վրա։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամ։