Ազգային ժողովում արդեն 5-րդ օրն է՝ քննարկվում է Բյուջե-2023թ.-ի նախնական հատկացումները, որտեղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց եկող տարվա բյուջեն: Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ նախարարության բյուջեն աճել է 20 միլիարդով: Տարածաշրջանում բոլոր երկրները ունեն իրենց երկրի ՀՆԱ-ի 4 տոկոսի չափով ֆինանսավորում: Հայաստանը, նախարարի խոսքով՝ փորձում է մոտենալ այդ ցուցանիշին:
Քովիդին հատկացվող միջոցների ձևաչափի փոփոխությունը
Մինչ 2023 թվականը Քովիդին հատկացվում էր միջոցներ ըստ ծախսերի, քանի որ շատ դժվար էր նախապես կանխատեսել ու կազմակերպել ծախսերը: Հատկացումները կատարվում էին պետական պահուստային ֆոնդից: Սակայն հիմա քովիդին ուղղվող ծախսերը նախապես պլանավորված են՝ կազմում են 5 միլիարդ դրամ: Սա ԱՆ ղեկավարի կարծիքով՝ ինչ-որ տեղ խնայողություն է ենթադրում:
Պետպատվերով բուժման դիմելիության աճը
Վերջին տարիների ֆինանսական կարգապահության արդյունքում աճել է պետական պատվերի շրջանակներում բուժման համար դիմելիությունը: Դա կապված է նաև երկու այլ հանգամանքի հետ: Ըստ նախարարի՝ դա կորոնավիրուսի և պատերազմի գործոններն են մարդկանց առողջության վրա: Որոշ իմաստներով 2023 թվականին կլինի դիմելիության բալանսավորում: Քանի որ ծրագրի ընդունման ժամանակ հիմնվում են նախորդիվ առկա ցուցանիշների վրա: Ցանկացած ծրագիր առաջին երեք տարիների ընթացքում հավաքում է ավելի շատ դիմումներ: Դա ցույց է տալիս մրջազգային փորձը:
Բժշկական ծառայությունների անկանխիկացումը
2022 թվականին ուժի մեջ մտավ անկանխիկ գործարքների պահանջը, որի համաձայն՝ Երևան քաղաքի ԲԿ-ներում կանխիկ սպասարկում չի իրականացվում: Այսպիսով 2021 թվականի սեպտեմբերին 1 միլիարդ 203 դրամի գործարք է իրականացվել, իսկ 2022 թվականի սեպտեմբերին՝ 6,6 միլիարդի: Սա, նախարարի խոսքով, փոքր-ինչ վախեցնող ցուցանիշ է: Երկար աշխատանք է տարվել ԲԿ-ների հետ, որպեսզի նախապատրաստեն նոր համակարգին:
Կապիտալ շինարարությունների ցանկը
Ցանկում 2022 թվականին ներառված է 13 ԲԿ: Նախարարության հիմնական ուղղվածությունը լինելու է մարզային ամբուլատորիաների ուղղությամբ, դրանց վերակառուցման, վերազինման նախագծերը: Նախատեսվել է թվով 20 ամբուլատորիա ունենալ մոդուլային տարբերակով: 2023 թվականին կավարտվի երկու ԲԿ-ի շինարարությունը ՀԲ-ի ֆինանսավորմամբ՝ Մարտունիում և Եղեգնաձորում: