Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվեց եռակողմ հայտարարություն:
Այս այցից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Իրան` հանդիպելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին: Մասնավորապես, ընդգծվեց այդ ծավալները տարեկան 3 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, ինչի համար, ըստ վարչապետ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի, առկա է համապատասխան ներուժ: Հնդիպման շրջանակներում ստորագրվեց նաև Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
ArmeniaToday-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում հոկտեմբերի 31-ի եռակողմ հանդիպումը, հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք կարդացե՞լ են եռակողմ հայտարարության տեքստը, կո՞ղմ են արդյոք, որ ռուս խաղաղապահների տեղակայումն Արցախում երկարաձգվի:
«Սպասելիքներ չկային, ընթացքը տանում էր դրան, որ ոչինչ չի ստորագրվելու, ուղղակի պետք էր հանդիպել, չնեղացնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարին և դրանով ասել, որ մենք պատրաստ ենք բանակցություններին, հնարավորությունները բաց չենք թողնում, էդքան բան: Վաշինգտոնյան առաջարկ չկա, ուղղակի տարբերակներ են՝ ինչպես լուծել Ղարաբաղի հարցը: Այսինքն այս սերունդը դատապարտվա՞ծ է անընդհատ Ղարաբաղի պատերազմի»,- նշեց հարցվածներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: