Հյուսիսային Կորեան կարճ հեռավորությամբ չորս բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Renhap-ը։
Գործակալության տվյալներով՝ նրանք 130 կիլոմետր թռչել են 5 մախ առավելագույն արագությամբ և 20 կիլոմետր բարձրությամբ։
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները վերլուծում են տեղի ունեցածը։ Զինվորականները հայտնել են, որ ուշադիր հետևում են Հյուսիսային Կորեայի տեղաշարժերին՝ միաժամանակ ուժեղացնելով իրենց հսկողությունը դիրքերում:
Նոյեմբերի 3-ին հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ճապոնիայում հայտարարվել էր տագնապ։
Արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց․ Մասկ
Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց։ «Ավելի ու...