Տանզանիայի հյուսիսում ուղևորատար օդանավը Բուկոբայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ընկել է Վիկտորիա լիճը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ֆրանս-իտալական 42-500 ATR օդանավից արդեն 26 մարդու հաջողվել է փրկել: Օդանավում, ընդհանուր առմամբ, 43 մարդ է եղել: Դեպքի վայրում փրկարարական նավակներ են աշխատում:
Տանզանիայի նախագահ Սամիա Սուլուխու Հասանը Twitter-ում հայտնել է, որ ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը:
Իր հերթին տեղի ոստիկանության պետ Ուիլյամ Մվամպագալեն հայտարարել է, որ արդեն շատ մարդկանց է հաջողվել փրկել: Նա նշել է, որ դեպքը եղել է վատ եղանակի պատճառով: Ոստիկանապետի խոսքով՝ օդանավն ամբողջությամբ ջրի տակ չի անցել: