Արևմտյան երկրները մասնավոր քննարկումներ են ծավալում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավոր պայմանները։ Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ավելի վաղ Washington Post թերթը, վկայակոչելով քննարկումների ընթացքին ծանոթ մարդկանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով Ուկրաինայի ղեկավարությանը խնդրում է ավելի բաց լինել Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում:
«Մինչդեռ, դիվանագետների խոսքով, արևմտյան մայրաքաղաքները մասնավոր կարգով քննարկում են խաղաղության հնարավոր պայմանները, գրեթե բոլոր առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են Ուկրաինան դնել նեղ շրջանակի մեջ», – ասված է պարբերականի հաղորդագրության մեջ:
Եվրոպայում նույնպես անհանգստանում են ցանկացած գործողությունների կապակցությամբ, որոնք կարող են դիտվել որպես «անկախ դիվանագիտական ջանքեր Ռուսաստանի նկատմամբ»։ Պաշտոնյաների խոսքով՝ արևմտյան կառավարությունների միջև կարող է պառակտում առաջանալ Ուկրաինայի հարցում, սակայն նրանց առաջնորդները հետաձգում են հարցերի քննարկումը, որոնք կարող են տարաձայնությունների հանգեցնել:
Դիվանագետները նաև նշում են, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները բանակցությունների հիման վրա չեն տեսնում մոտ ժամանակներս Ուկրաինայում հակամարտության ավարտի հատուկ հեռանկարներ: