Մամուլը գրում է այն, ինչի մասին պատվեր է ստանում: Լրագողների հետ զարույցում այս մասին ասել է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը:
«Ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը, ամեն հաչող շան հետևից որ քար նետես, տեղ չես հասնի: Այդքան բան կասեմ, այլ բան չունեմ ավելացնելու»,- ասաց նա:
Անդրադառնալով երեկ ՔՊ-ական պատգամավորների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպմանը, նաև հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք ՔՊ վարչության կազմի ընտրությունը, դրա շուրջ առաջացած սկանդալը, նա ասաց, որ փակ հանդիպումից մանրամասներ չի կարող հայտնել:
«Եղել են թերություններ, եղել է վերահաշվարկ, որի մասին բազմաթիվ հայտարարություններ են եղել: Եղել է վերահաշվարկ, ինչը ժողովրդավարության ցուցիչ է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ 6-րդ համաժողովի ընթացքում տեղի ունեցած Վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել էր քվեաթերթիկների վերահաշվարկ: ՔՊ-ն հրապարակել էր վերահաշվարկի արդյունքում ձևավորված վարչության կազմը:
Ավելի վաղ տեղի էր ունեցել ՔՊ 6-րդ համաժողով: ՔՊ վարչության անդամների քվեարկությանը մասնակցել էր 1024 անձ, անվավեր էր ճանաչվել 53 քվաթերթիկ։