Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացել է Կրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշար, որին մասնակցել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
«Ոսկե մեդալներ են նվաճել 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Փոխչեմպիոններ են դարձել 77 կգ Լևոն Խաչատրյանը և 82 կգ քաշային Սամվել Խաչատրյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ