ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրի» ստորագրման նախաձեռնությանը: Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ-ն 100 մլն եվրո վարկային միջոց կստանա:
Ըստ Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծի՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Նշվում է, որ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ: