ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշնակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները: