ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին, որը Կապիտոլիումի վրա հարձակման գործով ցուցմունք տալու համար հրավիրել է Թրամփին, ասվում է Ֆլորիդայի դատարանների տվյալների բազայում: Փոխանցում է CNN-ը։
Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեն, որը հետաքննում էր Կապիտոլիումի գրոհը, ծանուցագիր էր ուղարկել Թրամփին՝ ցուցմունք տալու և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար։ 2021 թվականի հունվարի 6-ի դեպքերի հետ կապված Կոնգրեսի քննիչները ցանկանում են նոյեմբերի 14-ին սկսել Թրամփի հարցաքննությունը։
Ֆլորիդայի դատարանի տվյալների բազայի փաստաթղթի համաձայն՝ դատաքննությունն անվավեր է, քանի որ այն խախտում է նախագահի իրավասությունները և Թրամփի իրավունքները՝ համաձայն երկրի Սահմանադրության առաջին փոփոխության (խոսքի ազատության), և կոմիտեն իրավասու չէ ծանուցում ուղարկել:
Կոմիտեն հետաքննում է 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները, երբ Թրամփի կողմնակիցների ամբոխը ներխուժել էր Կոնգրեսի շենք՝ փորձելով խափանել նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որում հաղթել էր դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը։